Աղբիւր՝ www.yerkiram.am

 

Նախորդ տարի ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա իր դժգոհությունը հայտնելու համար մամուլի հատուկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել:

Գործով դատական գործընթացն ավարտվել է մայիսի 24-ին: Խտրականության և ստորացնելու մեղադրանքով` դատարանը որոշել է Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն անդրադարձել է հայատյաց ղեկավարի դատապարտմանը:  «Ատելության քարոզները հանգեցնում են ատելության հողի վրա հանցագործությունների: Այս դատավարության արդյունքը ցույց է տալիս, որ ատելության քարոզներն  անպատիժ չեն մնում, ինչը թե՛ հայերի, թե՛ Թուրքիայի հասարակության` խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր մարդկանց համար հուսադրող է։ Մենք շարունակելու ենք պայքարել ատելություն պարունակող ելույթների, ռասիստական ցանկացած հանցագործության դեմ և արդարություն փնտրել ու աշխատել հասարակական  խաղաղության ուղղությամբ»,- ասել է Փայլանը։